«Այո» լոգոյի 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի խմբագրի և գծանկարիչների միջև26 փետրվարի 2020 - 22:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Ստեփանի Նորոյանի իրավահաջորդի միջև։ Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը: Նրա խոսքով` յուրաքանչյուրը կստանա 1-ական մլն դրամ: Իսկ տարբերանշանը մրցույթին ներկայացրած Garoon ընկերությունը դրամական պարգև չի ստանա: Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց, 1991-ին թերթում հրապարակված «Այո» լոգոյի կրկնօրինակն է, որը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում 29 տարի առաջ: Այդ տարբերանշանը որպես 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի լոգոյի սեփական տարբերակ էր ներկայացրել Garoon ընկերությունը: Վերջինիս ֆեյսբուքյան էջում նշված է, որ այն ծառայություններ է մատուցում բրենդինգի, դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի, գովազդի ոլորտներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |