Վրաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքն է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքն է հաստատվել

PanARMENIAN.Net - Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։

Ինչպես հայտնում է «Իմեդի»-ն` նա միանգամից տեղափոխվել է հիվանդանոց, այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։ Նրա հետ շփված սահմանապահներին ևս կարանտին են տեղափոխելու։

Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ անհանգստանալու կարիք չկա․ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի բռնկում թույլ չտալու համար։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բարձր ջերմաստիճանով 14 հիվանդ կա, որոնցից 2-ն Իրանի ու Չինաստանի քաղաքացի են։

Փետրվարի 21-ից Չինաստանից Վրաստան վերադարձած 34 քաղաքացի կարանտինում են Իմերեթիում՝ Սաչխերե գյուղի հիվանդանոցում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---