Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 2800-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 2800-ի

PanARMENIAN.Net - Մայրցամաքային Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2774-ի: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ երկրում 78,497 վարակված կա, ապաքինվել է 32,495 մարդ:

Հուբեյ նահանգում, որտեղ 2019-ի վերջում կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել, հիվանդության հաստատված դեպքերի քանակը գերազանցում է 65,500, որից 47,800-ն՝ Ուհանում: Փետրվարի 27-ի տվյալով՝ վերջին 24 ժամում Հուբեյում հիվանդության 409 նոր դեպք է գրանցվել, 2288 մարդ ապաքինվել է, ևս 26 նոր հիվանդացած՝ մահացել, որոնցից 19-ը՝ Ուհանում, գրում է ՌԲԿ-ն:

Չինաստանի սահմաններից դուրս, ընդհանուր առմամբ, վարակի 133 նոր դեպք է հաստատվել՝ Հոնկոնգում (2-ը մահացել են), Մակաոյում և Թայվանում՝ 91, 10 և 32 դեպք համապատասխանաբար: Հաշվի առնելով նոր դեպքերը՝ աշխարհի ավելի քան 30 երկրում վարակվածների քանակը, ըստ SCMP-ի, 82,027 է, մահացել է 2800 մարդ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը վարակի բռնկումը միջազգային արտակարգ իրավիճակ է ճանաչել, հայտնել է, որ տվյալ պահի դրությամբ վիճակը «կայունանում է», սակայն, զգուշացրել, որ դեռ չափազանց վաղ է կանխատեսումներ անել, թե երբ հիվանդությունը կհասնի գագաթնակետին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---