Ճապոնիա և Կորեա մեկնելիս կամ այնտեղ գտնվելիս պետք է կապվել ՀՀ դեսպանատան հետ

Ճապոնիա և Կորեա մեկնելիս կամ այնտեղ գտնվելիս պետք է կապվել ՀՀ դեսպանատան հետ

PanARMENIAN.Net - Ճապոնիայում և Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ այդ երկրներում ՀՀ դեսպանատունը կոչ է անում այնտեղ գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կապվել իրենց հետ՝ փոխանցելու կոնտակտային տվյալները։

«Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ըստ դեսպանության՝ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային ազգային կազմակերպության թեժ գիծ՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծ՝ 1330 հեռախոսահամարով: Այդ երկրներում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է՝ 03-6277-7453, էլ.հասցեն՝ armembjapan@mfa.am:

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ տարբեր երկրներում ՀՀ դեսպանությունները խորհուրդ են տվել խուսափել վիրուսի տարածման օջախ կամ տարածվածության բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններ այցերից:

ՀՀ-ն փակել է ցամաքային սահմանափակել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ և փակել այդ երկրի հետ ցամաքային սահմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---