Վրաստանը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Վրաստանը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է, փոխանցում է Turan.az-ը:

Նման որոշում կայացվել է, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում խուճապ չկա, իրենք ձեռնարկում են միջոցառումներ, որ երկրում համաճարակ չլինի:

Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսվ վարակված քաղաքացու վիճակը նորմալ է, իսկ երկիրը լիովին պատրաստ է համաճարակի բռնկման դեմ պայքարին:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Տիկարաձեի հետ և տեղեկացել, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---