Երևանում է լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն

Երևանում է լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն

PanARMENIAN.Net - Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, ժամանակին «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն Երևանում է:

Նա Instagram-ի Stories բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել Երևանից՝ Արարատի տեսարանով: Այն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրությամբ:

Ալեսանդրո դել Պիեռոյի Հայաստան ժամանելու նպատակը հայտնի չէ:

Ֆուտբոլիստն Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է համարվում:

Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։ 2013-ի սկզբին ֆուտբոլիստը դարձել է «Յուվենտուսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դել Պիեռոն նաև առաջատարն է մասնակցած խաղերի քանակով «Ծեր Սինյորայում»։ Նա զբաղեցրել է տասներորդ տեղը ռմբարկուների քանակով ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---