Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանի ևս 4 քաղաքացի է հոսպիտալացվել

Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանի ևս 4 քաղաքացի է հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել, տեղեկացնում է Haqqin.az-ը:

Փետրվարի լույս 27-ի գիշերը կորոնավիրուսի առկայության կասկածանքով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց ընդհանուր առմամաբ տեղափոխվել է 10 անձ: Նախարար Տիկարաձեն նշել է, որ հոսպիտալացվածներից 5-ը վերադարձել է Իտալիայից՝ նրանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, մյուսները՝ Վրաստանի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է: Նման որոշում կայացվեց, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---