Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման լուրը27 փետրվարի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերքում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Վրաստանի հետ սահմանի փակվելու մասին տեղեկությունը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին անձնագրային անցակետի փակվելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է «Թրենդ»-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքից հետո: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։ Նշվում է, որ ներկայումս Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում չկա: «Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Եթե նման որոշում կայացվի հանրությունը կիրազեկվի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |