Ալեսանդրո դել Պիեռոն Երևանում էր ՌԴ-ի վիզա ստանալու համար

Ալեսանդրո դել Պիեռոն Երևանում էր ՌԴ-ի վիզա ստանալու համար

PanARMENIAN.Net - Լեգենդար իտալացի ֆուտբոլիստ, ժամանակին «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն Երևան էր եկել ՌԴ մուտքի արտոնագիր ստանալու:

Ավելի վաղ նա Instagram-ի Stories բաժնում կարճ տեսանյութ էր հրապարակել Երևանից՝ Արարատի տեսարանով: Այն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրությամբ:

Դել Պիեռոն չէր կարողացել ռուսական վիզա ստանալ Իտալիայում, քանի որ չէր կարող այցելել Միլանում և Գենուայում գտնվող Իտալիայում գործող ՌԴ 2 հյուպատոսություն:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրի հյուսիսում գտնվող այդ քաղաքներում կարանտին է, գրում էMetaRatings-ը:

Այդպիսով դել Պիեռոն դիմել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Ֆուտբոլիստն արդեն անցել է բոլոր ընթացակարգերը և ուղևորվել Մոսկվա:

Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի բռնկման պատճառով Ա սերիայի 25 տուրի 4 հանդիպում է չեղարկվել, իսկ 26-րդ տուրի 6 հանդիպում կանցնի առանց հանդիսատեսի: Կորոնավիրուսով հիվանդների թիվն Իտալիայում գերազանցել է 400-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---