Եղանակը 5-7 աստիճանով կտաքանա

Եղանակը 5-7 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին առանց տեղումների եղանակ է սպասվում։ Ամսի 29-ի երեկոյան, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կտաքանա մինչև +22 աստիճան:

Երևանում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 29-ի երեկոյան, մարտի 1-ին անձրև կտեղա: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12...+13 աստիճան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---