Իրանի ևս մեկ պատգամավոր է կորոնավիրուսով վարակվել

Իրանի ևս մեկ պատգամավոր է կորոնավիրուսով վարակվել

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբ Զուլնուրը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այո, կորոնավիրուսի թեստը դրական է, հարկ չկա անհանգստանալու, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,- ասել է պատգամավորը:

Նրա հայտարարության տեսագրությունը հրապարակվել է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքում:

Զուլնուրը պատգամավոր է ընտրվել Ղոմից, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակների ամենամեծ ցուցանիշը:

Ավելի վաղ մեկ այլ իրանցի պատգամավոր Մահմուդ Սադեկին էր հայտարարել, որ վարակվել է կորոնավիրուսով:

Փետրվարի 27-ի դրությամբ, Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, վարակակիրների ընդհանուր թիվը 245 է:

Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---