ՀՀ-ում կորոնավիրուսի համար բոլոր 95 ստուգվածի պատասխանը բացասական էր

ՀՀ-ում կորոնավիրուսի համար բոլոր 95 ստուգվածի պատասխանը բացասական էր

PanARMENIAN.Net - Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։

Առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն, հանրապետության բուժհաստատություններում կորոնավիրուսին դիմակայելու համար իրականացվում է նաև բուժանձնակազմի պատրաստումներ:

Փետրվարի 27-ի դրությամբ՝ Հայաստանի հարևան երկրներից կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան Իրանում (245 դեպք, որից 26-ը՝ մահվան ելքով) և մեկ դեպք Վրաստանում (հիվանդը ժամանել է Իրանից ու գտնվում է կարանտինում)։ Հայաստանը սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---