Հայուհուն պատկերող լուսանկարը՝ World Press Photo մրցանակի հավակնորդ

Հայուհուն պատկերող լուսանկարը՝ World Press Photo մրցանակի հավակնորդ

PanARMENIAN.Net - Կատատոնիկ վիճակից դուրս գալուց հետո ծնողների կողքին նստած 15-ամյա հայուհի Եվայի լուսանկարը նոմինացվել է ֆոտոաշխարհում հայտնի World Press Photo of the Year մրցանակի որպես տարվա լավագույն լուսանկար: Այն արվել է Լեհաստանում՝ Պոդկովա Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կետում:

Կատատոնիկ դրությունը կամ Resignation Syndrome (RS)-ը պացիենտին դարձնում է անշարժ, զրկում ուտելու, խմելու ֆիզիկական անկտիվության կարողություններից: Այն հոգեկան խանգարման սինդրոմ է, որն ազդում է ապաստան ստանալու երկարատև գործընթացների ժամանակ հոգեբանական տրավմա ստացած երեխաների վրա և, կարծես, ամենից շատ տարածված է գնչու և եզդի, ինչպես նաև Բալկաններում ապրող մանուկների մոտ:

Եվան ընտանիքի հետ Լեհաստանում է որպես փախստական. աղջկա մոտ համախտանիշը նկատվել է այն ժամանակ, երբ ընտանիքը փորձել է Շվեդիա տեղափոխվել փախստականի կարգավիճակով: Սակայն, չնայած աղջկա հիվանդությանը, նրանք արտաքսվել են Լեհաստան, որը եղել է առաջին երկիրը, որտեղ ընտանիքը գտնվել է: 8 ամիս անց աղջիկը վերականգնվել է:

Լուսանկարի հեղինակը լեհ լուսանկարիչ Տոմաշ Կացորն է (Tomek Kaczor), ով 12 տարի զբաղվում է ֆոտոյով:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել