Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների 93%-ը բուժվել է

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների 93%-ը բուժվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ի դրությամբ` COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից աշխարհում ապաքինվել է 36,533 մարդ: Նման տվյալներ է ներկայացրել կամավորների միջազգային խմբի Worldometer կայքը, որը հետևում է համաշխարհային վիճակագրությանը՝ իրական ժամանակի ռեժիմով: Ըստ կայքի՝ բոլոր հիվանդներից, որոնց հիվանդության ընթացքն ավարտվել է ապաքինմամբ կամ մահով, ապաքինվել է 93 %-ը: Մահացել է 2858 մարդ՝ մոտ 7%-ը:

Դեռևս վարակակիր համարվող հիվանդների 82%-ի (35,889) վիճակը ծանր չէ: Կրիտիկական կամ ծանր վիճակում է վարակվածների 18%-ը՝ 8009 մարդ, գրում է Deustche Welle-ն:

Մինչդեռ Չինաստանում վարակումների դեպքերն ավելանում են:

Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի:

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ Հայաստանը սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---