Փաշինյան. Թու, թու, թու՝ ՀՀ-ում մինչ այս պահը կորոնավիրուսով դեպք չի գրանցվել

Փաշինյան. Թու, թու, թու՝ ՀՀ-ում մինչ այս պահը կորոնավիրուսով դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդության դեպք փետրվարի 28-ի առավոտի դրությամբ չկա:

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել: Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:)Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- ասվում է գրառման մեջ:

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ ՀՀ-ն սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։

Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---