Պոլսի նորընտիր Հայոց պատրիարքը Հայաստանում է

Պոլսի նորընտիր Հայոց պատրիարքը Հայաստանում է

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ի երեկոյան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ինչի առթիվ Մայր Աթոռում «Հրաշափառի» արարողություն էր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։

Այնուհետև Վեհարանում նորընտիր պատրիարքին և նրա շքախմբին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը:

«Պատրիարքությունը պետք է շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշել է Վեհափառ հայրապետը:

Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին է փոխանցել պոլսահայության ողջույններն ու հարգանքը:

«Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ», - ասել է Պոլսի պատրիարք Սահակ Մաշալյանը։

Պատրիարքը հայցել է Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---