Կորոնավիրուսով աշխարհում մոտ 85,000 մարդ է վարակվել29 փետրվարի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Չինաստանից տարածված կորոնավիրուսով ամբողջ աշխարհում վարակվել է մոտ 85,000 մարդ, 2923 հոգի մահացել է, վերականգնվել է մոտ 39,332 մարդ: Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է մոտ 2835-ի, վիրուսով վարակված է մոտ 79,251 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ հենց Չինաստանը, այդ երկրին հաջորդում են Հրվ. Կորեան, Իտալիան: Հրվ. Կորեայում գրանցվել է մահվան 16, Իտալիայում՝ 21 դեպք: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 388 է, վիրուսից մահացել է 34 մարդ: Կորոնավիրուսի դեպքեր են գրանցել նաև Վրաստանում (2 դեպք) և Ադրբեջանում (1 դեպք): BBC-ի տվյալներով՝ Իրանում վիրուսից մահացության թիվը 210 է՝ մի քանի անգամ ավելին, քան հայտարարվում է: Վարակակիրների մեծ մասը Ղոմ քաղաքում են: Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը՝ ՀՀ-ն երկու ամսով դադարեցրել է վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի հետ և սահմանափակել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |