Թուրքիայից մոտ 500 փախստական հատում են Հունաստանի հետ սահմանը

Թուրքիայից մոտ 500 փախստական հատում են Հունաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայում 500-ից ավելի փախստականներ անցել են երկրի հյուսիս-արևմտյան սահմանը՝ ուղղևորվելով դեպի Հունաստան, հայտնում է Anadolu-ն:

Ստամբուլից փախստականներն ավտոբուսներով կամ տաքսիներով ուղևորվում են դեպի Թուրքիայի էդիրնե նահանգ, որտեղից էլ ուղղվում են դեպի Հունաստան:

Նշվում է, որ որոշ ընկերություններ անգամ ավելացրել են դեպի նահանգ գնացող ավտոբուսների թիվը:

Ավելի վաղ Թուրքիան Իդլիբում իր 33 զինվորի զոհվելուց հետո որոշել էր այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, նշվում էր, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սիրիացի փախստականներն այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայի հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը 3,6 մլն է:

Թուրքիայի նախագահը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Չնայած դրան, Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը, ըստ որի Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---