Նախագիծ. Մինչև 3 ամսով վարկ տրամադրելիս պետք է հաշվի առնվեն հաճախորդի եկամուտները29 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Վարկային կազմակերպություններն ու բանկերը մինչև 200,000 դրամ և 3 ամիս տևողությամբ վարկեր տրամադրելիս պետք է հաշվի առնեն հաճախորդի եկամուտները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը սպառողական վարկերին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել՝ կաճաժամկետ վարկերի բացասական ազդեցության դեմ: Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդի բոլոր վարկերի գծով մարման բեռը պետք է կազմի ընդհանուր եկամուտների 50%-ից ոչ ավելի ն։ Նշվում է, որ վարկային կազմակերպություններն ու բանկերը իրավունք չունեն արտաքին գովազդ իրականացնել։ Գովազդը միայն կարող է տեղադրվել հենց մասնաճյուղերի տարածքում` դրսից չդիտարկվող հատվածներում։ Հակառակ դեպքում սահմանված է վարչական տուգանք: Կենտրոնական բանկը սահմանում է վարկեր տրամադրող մասնաճյուղին ներկայացվող պահանջները և վարկերի տրամադրումը պետք է իրականացվի միայն գրանցված մասնաճյուղերում: Մարդկանց հնարավոր մանիպուլյացիաներից պաշտպանելու համար առաջակվում է, որ վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին։ ՀՀ-ում վարկային կազմակերպություններն ու բանկերն առաջարկում են վարկերի տրամադրում նաև միայն անձնագրով կամ օնլայն: Վարկ ստանալու գործընթացի հեշտացման հետ զուգահեռ՝ երկրում որոշ քաղաքացիների համար դժվարանում է նաև վարկային պարտավորությունների կատարումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |