ԶԼՄ-ներ. Հունաստանը արգելափակելու է Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարությունը29 փետրվարի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը որոշել է արգելափակել Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով դաշինքը որոշել է աջակցություն հայտնել Թուրքիային՝ Սիրիայի կառավարական ուժերի հարվածի հետևանքով 33 թուրք զինծառայողի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է To Vima-նա` սեփական աղբյուրներին հղումով։ Ըստ թերթի` վետո դնելու կարգադրություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Որպես նման որոշման պատճառ նշվում է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն հրաժարավել է բանաձևում ներառել Թուրքիային ուղղված 2016-ի համաձայնագիրը պահպանելու պահանջը։ Դրանով Թուրքիան պարտավորվել էր խոչընդոտել այլ երկրների փախստականների կողմից ԵՄ երկրների հետ սահմանի հատումը, գրում է ՌԲԿ-ն։ ՆԱՏՕ-ի մի քանի անդամ համամիտ չի եղել Հունաստանի պահանջին, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Ուստի Աթենքը որոշել է խստացնել իր դիրքորոշումը։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան կատարի իր սպառնալիքը և թույլ տա փախստականների շարժը, Հունաստանն ամեն ինչ կանի իր տարածք ներգաղթյալների մուտքը թույլ չտալու համար։ Նա հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչ մի կապ չունի Իդլիբի իրադարձությունների հետ և չի ցանկանում պատասխանատու լինել այլ երկրների որոշումների հետևանքների համար։ ՆԱՏՕ-ն Թուրքիային սատարող հայտարարություն է պատրաստել, երբ Իդլիբում սիրիական կողմի գնդակոծության հետևանքով 33 թուրք զինծառայող սպանվեց։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |