Սիրիայում թուրք զինծառայող է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

Սիրիայում թուրք զինծառայող է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող է մահացել սիրիական Իդլիբ նահանգում գնդակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հայտնել է նաև 2 վիրավորի մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Իրավիճակն Իդլիբում սրվեց, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնածավալ գրոհ սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Գնդակոծման տակ հայտնվեցին նաև թուրք զինծառայողները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է լինեին: Արդյունքում թուրքական բանակի 33 զինծառայող սպանվեց, ավելի քան 30-ը՝ վիրավորվեց:

Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրեց Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ գումարեց, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ խոստացավ սիրիական կողմին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---