«Գոլդեն Փելեսում» կարանտինում պահվողներն ինտերնետ կունենան 2 մարտի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի տաք ջրի համակարգը վերագործարկվել է՝ այդտեղ են տեղավորվել կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված անձինք, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ուզում եմ տեղեկացնել, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Մարտի 2-ին կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»,- ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները «Գոլդեն Փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: «Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան»,- տեղեկացրել էր վարչապետը: Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |