Իրանում կորոնավիրուսից բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում կորոնավիրուսից բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

PanARMENIAN.Net - Իրանում մարտի 2-ի առավոտյան կորոնավիրուսից մահացել է երկրի բարձրագույն իշխանության խորհրդատվական մարմնի անդամ Սեյեդ Մոհամմադ Միրմինխամադին, հայտնում է Վեդոմոստին:

Նա ծնվել էր 1948-ին՝ Ղոմ քաղաքում, եղել է Իրանի 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանների անդամ:

Ավելի վաղ Իրանում կորոնավիրուսից մահացել էր Վատիկանում երկրի նախկին դեսպանը: ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ, վարակված է մոտ 978 հոգի՝ այդ թվում երկրի փոխնախագահը, առողջապահության փոխնախարարը և 2 խորհրդարանական:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---