BBC-ն պատմել է Եթովպիայի «կորած» հայ համայնքի մասին 3 մարտի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնցի լրագրող Իսմայիլ Էյնաշեն Եթովպիա է այցելել՝ կորսված հայկական համայնքի մասին ակնարկ պատրաստելու, որը տեղադրվել է BBC-ում: Հայաստանը և Եթովպիան դարերով պահպանել են կապը հինարևելյան ուղղափառ եկեղեցու հետ, սակայն երկու երկրի կապն ամրացրել են նաև դիվանագետները և առևտրականները: XIX դարում հայերը կարևոր դեր են ունեցել կայսր Մենելիկ II արքունիքում, հաջորդ դարերում Եթովպիայի աճող հայ համանքը ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական և մշակութային զարգացման վրա: Եթովպիայում վերջին հայերի փնտրտուքը լրագրողը սկսել է Պիասսեից՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայի առևտրի կենտրոններից մեկից: Նա այցելել է նաև 1930-ականներին կառուցված հայկական Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ հայտնել են, որ առաքելաական եկեղեցում այցելուներ գրեթե չեն լինում, մինչդեռ նախկինում այն հայ համայնքի կենտրոնն էր: Եթովպիայի հայ համայնքը 1960-ականներին ընդգրկել է մոտ 1200 մարդու. սա համայնքի ծաղկուն շրջանն է եղել: Չնայած ոչ բազմամարդությանը, այն առանցքային դեր է խաղացել երկրի առաջընթացի գործում: Հեղինակը գրում է, որ հայերը մասնակցել են նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին՝ եթովպական ջազից, բժշկությունից մինչև կայսերական արքունիքում ծառայություն: Հայկական համայնքը կապված է եղել կայսերական պալատի հետ և Հայլե Սելասսիե I կայսեր անկումից հետո սկսել է կազմալուծվել. իշխանության եկած մարքսիստներն առգրավվել են բիզնեսմենների, այդ թվում՝ հայերի ունեցվածքը: Այսպես համայնքը նվազել է, հայերը փախչել են Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա: Հայ համայնքի անդամներից որոշներն ամուսնացել են եթովպացիների հետ՝ ստեղծելով հայ-եթովպական յուրահատուկ միություն: Այդ ընտանիքներին դեռ կարելի է տեսնել երկրի հայկական եկեղեցիներում տոների ժամանակ: Լրագրողի խոսքով՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայում մնացել է նաև հայկական ակումբ, որի տարածքում ռեստորան կա. այն հիշեցնում է հայերին հարազատ տան համերի մասին: Եթովպիան Աֆրիկայի արևելքում է, մայրցամաքի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |