Bloomberg. Թուրքիան Սիրիայում առաջին անգամ «դրոնների երամ է» օգտագործել

Bloomberg. Թուրքիան Սիրիայում առաջին անգամ «դրոնների երամ է» օգտագործել

PanARMENIAN.Net - Անկարան Սիրիայում համակարգված գործողությունների համար օգտագործել է դրոնների «աննախադեպ քանակ»: Այդ մասին Bloomberg-ին ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյա` հավելելով, որ «առաջին անգամ պատմության մեջ» անօդաչու սարքերի «երամը» թույլ է տվել հսկողություն հաստատել մեծ տարածքում, գրում է ՌԲԿ-ն:

Նա հայտարարել է, որ Թուրքիայի զինվորականների կողմից հարվածային անօդաչու սարքերի կիրառումը ՌԴ աջակցությամբ կռվող Սիրիայի կառավարական զորքերի դեմ «ռազմական նորույթ» էր, որն ապացուցեց Թուրքիայի տեխնոլոգիական հնարավորությունները մարտի դաշտում:

Ըստ նրա՝ ի պատասխան 33 թուրք զինվորականի կյանք խլած սիրիական ավիահարվածի, Անկարան ծավալել և օգտագործել է համակարգված գործողությունների համար դրոնների «աննախադեպ քանակ»:

Թուրք զինվորականներին հղումով Bloomberg-ը գրել է, որ տասնյակ դրոններ հարվածներ են հասցրել սիրիական բազաներին ու սպառազինության պահեստներին՝ ավելին, նույնիսկ կարողացել են մի քանի ԶՀՀ ոչնչացնել:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ:

ՌԴ-ն հայտարարել է, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում: Այդ մասին հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը:

Փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---