Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում հայտնի է

Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում հայտնի է

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին նիդերլանդական Ամստերդամում ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունն էր: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը:

Առաջին հանդիպումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հետ և կկայանա սեպտեմբերի 5-ին՝ 17:00-ին:

Դրան հաջորդող խաղերը կկայանան հետևյալ ժամանակացույցով.

Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8՝ ժ. 20:00,

Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8՝ ժ. 20:00,

Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11՝ ժ. 20:00,

Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13՝ ժ. 21:00,

Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16՝ ժ. 21:00:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---