Boston Dynamics-ն ու OTTO Motors-ը ցուցադրել են ռոբոտների համատեղ աշխատանքը

Boston Dynamics-ն ու OTTO Motors-ը ցուցադրել են ռոբոտների համատեղ աշխատանքը

PanARMENIAN.Net - Boston Dynamics և OTTO Motors ընկերությունները ցուցադրել են իրենց ռոբոտների համատեղ աշխատանքը պահեստում:

Boston Dynamics-ը ներկայացրել էր Handle ռոբոտին 2019-ին: Երկականի ռոբոտը ռոբոձեռքով կարողանում է մինչև 15 կգ քաշով բեռներ բարձրացնել: Ըստ մշակողների` նա ունակ է ժամում 11 կմ արագություն բացել և մինչև 360 տուփ բեռնել, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն:

Վերջերս Handle-ը համալրվել է Pick ընկերության համակարգչային տեսողության համակարգով, որը թույլ է տալիս ռոբոտին նույնականացնել տուփերն իրական պահեստի պայմաններում: Այս համակարգը կարող է նաև հրահանգներ փոխանցել թիմին՝ հայտնելով, թե ինչպես դնել տուփերն ու վարվել փխրուն առարկաների հետ:

Գործընթացի հետագա ավտոմատացման նպատակով Boston Dynamics-ը միավորել է ջանքերը OTTO ընկերության հետ և նրանք ցուցադրել են, թե ինչպես կարող է ռոբոտն աշխատել OTTO Autonomous Mobile Robot ինքնավար հարթակի հետ համատեղ՝ Handle-ը բեռնում է տուփերը հարթակի վրա, վերջինս էլ տեղափոխում է դրանք:

Ռոբոտների համատեղ աշխատանքի մասին տեսանյութ է հրապարակվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---