Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա՝ Beeline-ում

Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա՝ Beeline-ում

PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10,000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ։

«Beeline-ը շարունակում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին։ Մենք ձգտում ենք ոչ միայն շահավետ փաթեթներ առաջարկել, այլ նաև բաժանորդներին հնարավորություն տալձեռք բերել հասանելի և որակյալ սարքավորումներ։ Այս սմարթֆոննունի հզոր մարտկոց և հիասքանչ նկարող տեսախցիկներ, ինչը կբավարարի ցանկացած ոլորտում աշխատող մարդու պահանջները։ Իսկ Beeline-ի կողմից տրամադրվող քեշբեքը, համոզված եմ, հաճելի նվեր կլինիյուրաքանչյուր գնորդին», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 8-ն աշխատում է Android 9 (Pie) համակարգով։ Սմարթֆոնի ակնհայտ առավելություններն են 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողությունը, ինչպես նաև որակյալ տեսախցիկները՝ դիմայինը՝ 8, հիմնականները՝ 12 և 2 մեգապիքսել։ Սմարթֆոնի մարտկոցի ծավալը կազմում է 5000 mAh։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության կայքում՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---