S7-ը կորոնավիրուսի պատճառով վերադարձված տոմսերի համար միայն սպասարկման գումար կգանձի

S7-ը կորոնավիրուսի պատճառով վերադարձված տոմսերի համար միայն սպասարկման գումար կգանձի

PanARMENIAN.Net - S7 ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով մարտի 5-ից մինչև ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում տոմսերը վերադարձնելու դեպքում միայն սպասարկման գումար կգանձի:

Որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ ուղևորներից շատերը կարող են չեղարկել նախապես ծրագրված ուղևորությունները նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրեն Անտոն Երյոմինի՝ վիրուսի տարածումը թույլ չի տալիս ուղևորներին ճամփորդել այնպես, ինչպես կցանկանային: Նրա խոսքով՝ S7 ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ուղևորներին անհրաժեշտության դեպքում փոխել պլանները:

Առաջարկը հասանելի է S7 Airlines-ի և գործընկեր ավիաընկերությունների բոլոր չվերթների համար առանց սահմանափակումների:

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրում: Մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանում հիվանդների քանակը գերազանցել է 80,000-ը, մահացել է ավելի քան 3000 մարդ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում վարակված է 93,090 մարդ, իսկ մահացու դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս 214 է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---