Բենզալցակայանների 60%-ում խախտումներ են եղել․ Պատիժները կարող են խստացվել

Բենզալցակայանների 60%-ում խախտումներ են եղել․ Պատիժները կարող են խստացվել

PanARMENIAN.Net - Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բենզալցակայանների 60%-ում խախտումներ է հայտնաբերել՝ դրանք արձանագրվել են ստուգված 29 բենզալցակայանից 16-ի դեպքում: Այդ մասին Կառավարության նիստում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Արձագանքելով այդ փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասել է, որ երբ մարդն ուզում է 5 լ բենզին գնել, պետությունը պետք է երաշխավորի, որ բենզալցակայանում նրան հենց այդքան բենզին կտան, ոչ թե, օրինակ, 4.9 լիտր:

«Այդ նպատակով են շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրվել հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել այնպիսի իրավիճակ, երբ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու է տուգանվելը, քան օրինական աշխատելը:

Մարտի 4-ին Աղաջանյանի մոտ աշխատանքային քննարկում էր եղել, որում ներկայացվել էին նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Նշվել էր, որ ըստ ռիսկայնության աստիճանի՝ 2020-ին ևս, ինչպես նախորդ տարի, առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկ ածխաջրածնային գազի վճառքի ստուգումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---