ՀՀ ԶՈւ լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն. Հնարավոր է՝ մասնակցեն ՍՈւ-30-ները

ՀՀ ԶՈւ լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն. Հնարավոր է՝ մասնակցեն ՍՈւ-30-ները

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերում առաջիկայում սպասվում են լայնածավալ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ ցուցադրվի նոր ՍՈւ-30ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է «Հայաստանի Հանրապետությունը»:

«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաև ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաև ՍՈւ-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները»,– մանրամասնել է Հովհաննիսյանը։

Խոսելով «ՍՈւ-30 ՍՄ-ի մարտավարական տվյալների և տեխնիկական հնարավորությունների մասին, նա ասել է, որ ՀՀ զինված ուժերը կործանիչ ավիացիա մինչ այս չեն ունեցել:

«Առաջին անգամ ձեռք ենք բերել կործանիչ ավիացիա և մեր հնարավորություններն այս իմաստով բազմապատկվել են։ Մեր հիմնական հակառակորդը նույն որակի ինքնաթիռ չունի։ Օդուժի այս տեսակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի՝ և՛ պաշտպանողական է, և՛ հարձակողական։ Լայն սպեկտրի ֆունկցիաներ կատարող աշխարհում շատ առաջատար և զարգացած ինքնաթիռ է։ Համարվում է մեծ հզորությամբ ծանր կործանիչ։ Երկու շարժիչով սնվող «հսկան» կարող է իր հետ փոխադրել մինչև 8 տոննա մարտական բեռնվածք։ Գործողության շառավիղը ևս շատ մեծ է՝ մինչև 1500 կիլոմետր, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում շատ հզոր օդուժ ունենալ»,- ասել է նա։

ՍՈւ-30 ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ 2019-ի դեկտեմբերին։ Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի ՀՀ անվտանգության և ժողովրդի ապահովման հարցում։

2019-ին ՀՀ զինված ուժերում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արեւային կայաններով, ապահովվել են խմելու ջրով եւ էլեկտրական հոսանքով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---