Փետրվարին 290 վարորդ զրկվել է վարորդականից. 245-ը ոչ սթափ վիճակում էին ղեկին

Փետրվարին 290 վարորդ զրկվել է վարորդականից. 245-ը ոչ սթափ վիճակում էին ղեկին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ, որոնցից 245-ը ղեկին էին նստել ոչ սթափ վիճակում: Տվյալները ներկայացված են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ֆեյսբուքյան էջում:

Ոչ սթափ վարողների թվից՝

• 215-ը զրկվել է վարորդական իրավունքից ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը)

• 19-ը՝ նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը

• 11-ը՝ նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը:

Միաժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք մեքենան վարել են ոչ սթափ վիճակում և առանց վարորդականի: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է բալային համակարգը, որով վարորդներին տրվում է 9 միավոր: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հանվում է տուգանային 4 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով վարորդական իրավունքը կասեցվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---