Ուսմանը զուգահեռ աշխատող որոշ ուսանողների եկամտահարկը կվերադարձվի

Ուսմանը զուգահեռ աշխատող որոշ ուսանողների եկամտահարկը կվերադարձվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիություն ունեցող և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով: Ազգային ժողովը 100 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրելյանի և Լիլիթ Մակունցի հեղինակած օրինագիծը:

Ըստ Գաբրիելյանի՝ եկամտահարկի վերադարձը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով: Պատգամավորը նշել է, որ եկամտահարկի վերադարձը կհաշվարկվի սեպտեմբերի 1-ից:

Փոխհատուցում կստանան ՀՀ քաղաքացիություն ունեցող, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողները:

«Եթե անգամ Կառավարությունն այս երկու ամսվա ընթացքում հաստատի մասնագիտությունների ցանկը, այդ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները նույնպես կկարողանան օգտվել այդ արտոնությունից»,- ասել է Գաբրիելյանը:

Եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու նախագիծը նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---