«Ժողովրդավարությունը դրա համար է»․ Փաշինյանը՝ թռուցիկն իր վրա նետած աղջկան

«Ժողովրդավարությունը դրա համար է»․ Փաշինյանը՝ թռուցիկն իր վրա նետած աղջկան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ է եղել քաղաքացիներից մեկի հետ։

Փաշինյանը քարոզարշավ էր անցկացնում Երևանի մետրոյում՝ անձնագրին նմանեցված «Այո»-ի թռուցիկներ բաժանելով։ Երբ հերթական թռուցիկն է տվել երիտասարդ աղջիկներից մեկին, վերջինս ճղել է այն ու կտորները նետել վարչապետի վրա։

Վերջինս դրան արձագանքել է` ասելով, որ «ժողովրդավարությունը դրա համար է», ու շարունակել քարոզարշավը։

Ավելի ուշ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին ֆեյսբուքյան իր էջում։

«Նա (աղջիկը՝ խմբ․) Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը», - գրել է նա։

Սահմանադրական հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---