Ֆրանսիայում հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել

Ֆրանսիայում հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզի և արվարձանների հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել, տեղեկացնում է Sputnik Արմենիան` Le Figaro-ին հղումով։

Այդ մասին հայտարարել է Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի առողջապահության կենտրոնը, որի ենթակայությամբ գրեթե 50 հիվանդանոց կա։

Կազմակերպությունում ասել են, որ խոսքը մի քանի միջադեպի մասին է։ Ստուգումը ցույց է տվել, որ միայն Բիշի հիվանդանոցից Փարիզի 18-րդ շրջանում անհայտները մոտ 2000 դիմակ են գողացել։

Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից ավելի քան 1400 սրվակ սպիրտային հակասեպտիկ են գողացել։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը:

Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---