Մակունց. Ոչ ոք չի կարող արգելել 2018-ին մերժված քաղ.ուժի՝ միջազգային կառույցների հետ հանդիպումները

Մակունց. Ոչ ոք չի կարող արգելել 2018-ին մերժված քաղ.ուժի՝ միջազգային կառույցների հետ հանդիպումները

PanARMENIAN.Net - Որևէ մեկը չի կարող արգելք դնել միջազգային կառույցների հետ քաղաքական գործիչների հանդիպման վրա, եթե անգամ այդ քաղաքական ուժը 2018 թվականի գարնանը մերժվել է ժողովրդի կողմից, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Factor.am-ը:

Ավելի վաղ ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Բրյուսել՝ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելով քաղաքական մի շարք գործիչների, այդ թվում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

«Արգելելու միտում, ցանկություն չկա: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը քրեական գործի որոշակի շրջանակում բացակայել է ՀՀ-ից: Հուսամ, որ որևէ օրենք չի խախտվել, և եթե եղել է, իրավապահ մարմինները կարձագանքեն»,- ասել է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սարգսյանը Բելգիայում խոսել է Հայաստանում առկա խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում:

«Մտահոգիչ չէ, ինչո՞ւ պետք է մտահոգիչ լինի: ՀՀ-ն ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում ենք: Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի, թե առանձին կուսակցության ներկայացուցիչն ինչ է խոսում»,- ասել է նա:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի՝ պետգնումների մրցույթում 2013-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն է ցուցաբրվել, ընկերությունը հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան մրցակիցը։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը՝ համարելով, որ դա քաղաքական հետապնդում է։ Քրգործի շրջանակում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն նա վերջերս երկրից մեկնելու թույլտվություն էր ստացել օրենքով սահմանված կարգով՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին:

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի