Կորոնավիրուսի տարածման պատճառով Ryanair-ը կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը, փոխանցում է The Irish Times-ը:
Որոշումն ընդունվել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի՝ երկրում շարժն ու հավաքները սահմանափակելու մասին հայտարարությունից հետո:
Երեքշաբթի աշխատանքային օրվա ավարտից հետո մինչև ապրիլի 8-ը Ryanair-ը դադարեցրել է բոլոր ներքին չվերթերը դեպի Բերգամո, Միլան, Պարմա և Տրևիզո:
Բացի այդ, ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև ապրիլի 8-ը խիստ կրճատվել է նաև միջազգային չվերթերը դեպի Բերգամո, Միլան Մալպենսա, Վենետիկ, Պարմայ, Ռիմինի և Տրևիզո: Այդ ուղղություններով թռիչքները գործելու են միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին:
Ընկերությունից նշել են նաև, որ չնայած չվացուցակների կրճատմանը, թռիչքների մի մասը կիրականացվի՝ Իտալիա եկած զբոսաշրջիկներին հետ տանելու համար:
Ryanair-ում հայտարարել են նաև, որ բոլոր տուժած ուղևորները ստացել են էլեկտրոնային նամակներ՝ իրենց չվերթի չեղարկման կամ հետաձգման մասին: Եթե ուղևորները չեն ստացել այդ նամակները, ապա նրանց թռիչքները կիրականացվեն ըստ պլանավորվածի:
Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս կորոնավիրուսից խուսափելու համար՝ զերծ մնալ դեպի Իտալիա ուղևորություններից։
«ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ԱԳՆ-ից հորդորում են նաև մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ:
Երևանից դեպի դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի չվերթները մեկնարկել են 2020-ի հունվարից: