Grand Princess զբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդներ կան, կայանել է Օքլենդում

Grand Princess զբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդներ կան, կայանել է Օքլենդում

PanARMENIAN.Net - GrandPrincessզբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդության 21 դեպք է հայտնաբերվել, մարտի 9-ին կայանվել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքի նավահանգստում: Ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն տուն, հիվանդանոցներ կամ ռազմակայաններ:

Այդ վայրերում նրանք կարնտինի տակ մեջ 14 օր: Անձնակազմը կմնա նավի վրա՝ կարանտինն այդտեղ կանցկացնի, հայտնում է Deutsche Welle-ն:

Նավում մոտ 3500 մարդ կա: Վիրուսը հայտնաբերվել է անձնակազմի 19 անդամի և 2 ուղևորի մոտ: Հիվանդ ուղևորներից մեկը մահացել է:

Grand Princess զբոսանավը պատկանում է այն նույն ընկերությունը, որին պատկանում էր Diamond Princess-ը, որը փետրվարին 2 շաբաթ մնաց ճապոնական Յոկոգամայի նավահանգստում՝ նավի վրա կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այն ժամանակ վարակ հայտնաբերվեց գրեթե 700 մարդու մոտ, որից 6-ը հետագայում մահացավ թոքաբորբից:

Մարտի 10-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է 708 վարակված, 27 հիվանդ մահացել է: Որոշ նահանգներում արտակարգ դրություն է սահմանվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---