Երևանում 100 մետրանոց սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ

Երևանում 100 մետրանոց սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ

PanARMENIAN.Net - Երևանում սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ, ծառը չափազանց բարձր է՝ մինչև 100 մետր, պահանջկոտ է օդի, խոնավության և հողի նկատմամբ:

PanARMENIAN.Net ը հարցումով դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով նշել, թե ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին նվիրած սեքվոյայի սերմերն արդյոք տնկվելու են Երևանում կամ ՀՀ մեկ այլ քաղաքում:

«Սեքվոյա Հայաստանում աճում է միայն Իջևանի դենդրոպարկում, որը ներմուծվել է Բաթումից»,- պատասխանել են քաղաքապետարանից՝ չմանրամասնելով՝ ՀՀ-ում տնկվելու են արդյոք այդ սերմերը, թե՝ ոչ:

2019-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Երևանին էր նվիրել սեքվոյայի սերմեր՝ փոխանցելով դրանք քաղաքապետ Հայկ Մարությանին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---