ԱԳՆ. Ադրբեջանը միտումնավոր փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետսահմանին

ԱԳՆ. Ադրբեջանը միտումնավոր փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական  պետսահմանին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի մահվանը սահմանի Նախիջևանի հատվածում` հայտարարելով, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է միտումնավոր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:

ԱԳՆ-ից հիշեցրել են, որ մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել Տավուշի ուղղությամբ:

Ադրբեջանի պարբերական փորձերը` սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:

«Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---