Վրաց եկեղեցին հրաժարվել է հաղորդության ծեսը կորոնավիրուսի պատճառով փոխել

Վրաց եկեղեցին հրաժարվել է հաղորդության ծեսը կորոնավիրուսի պատճառով փոխել

PanARMENIAN.Net - Վրաց ուղղափառ եկեղեցին հրաժարվել է կորոնավիրուսի պատճառով փոխել Սբ հաղորդության ծեսը, որը ենթադրում է ընդհանուր գդալի օգտագործում: Եկեղեցին հրաժարվել է առաջարկից՝ չնայած առողջապահության նախարարության պաշտոնայների զգուշացումներին, որ դա կարող է նպաստել վարակի տարածմանը, տեղեկացնում է OС Media-ն:

Ընդհանուր գդալը Վրաց ուղղափառ եկեղեցում օգտագործվում է հավատացյալներին գինի բաժանելու համար, որը համարվում է Հիսուս Քրիստոսի արյունը:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հաստատել է, որ իրենց խնդրել են ախտահանել եկեղեցիները:

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Առաջին անգամ Վրաստանում վարակը հայտնաբերվել է երեխայի մոտ:

Հաղորդությունը քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից մեկն է, որ հիմնականում կատարվում է պատարագի ընթացքում։

Հաղորդության նյութերն են հացը և գինին։ Հացը՝ նշխարհը, Հայ առաքելական եկեղեցու ավանդության և դավանանքի համաձայն անթթխմոր է՝ բաղարջ (ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ), ցորենի մաքուր ալյուրից։ Գինին ևս, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ, պետք է լինի մաքուր ու անխառն՝ անապակ, առանց ջուր խառնելու։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---