Վարչապետ. Քոչարյանից, Սարգսյանից և մյուսներից առգրավվելիք միջոցները կուղղվեն բանակին

Վարչապետ. Քոչարյանից, Սարգսյանից և մյուսներից առգրավվելիք միջոցները կուղղվեն բանակին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Տաթևի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ միջոցները, որ խոստացել էր հետ բերել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մոտ են և պետք է հետ բերվեն:

Հիշեցնելով իր հայտարարությունը, թե 5 տարում $2.5 մլրդ պետք է ծախսվի բանակի վրա, որից $1.2 մլրդ-ը՝ հակակոռուպցիոն պայքարով պետք է վերադարձվի, Փաշինյանը խորհուրդ է տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կամավոր անել դա. «Կամավոր չբերեք՝ բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք»:

«Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի և մյուսների մոտ են: Թող բերեն, վերադարձնեն: Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի, թե... թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև Իտալիայում են պահել: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են՝ հասնելու ենք, հետ բերենք»,- ասել է վարչապետը:

2018-ի դեկտեմբերին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել էր զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է $2.5 մլրդ ներդնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---