Կորոնավիրուսի կանխարգելման համար ԿԲ-ն օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի

Կորոնավիրուսի կանխարգելման համար ԿԲ-ն օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով: Այդ մասին ասվում է Բանկի հայտարարության մեջ:

ԿԲ-ն նաև հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա: Հիվանդներից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրը վերադարձել են Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի: Հայստանում կորոնավիրուսով 3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ մեկուսացվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---