Ինչպես են երկրպագում ինքնամեկուսացված իտալական թաղամասում (Վիդեո)

Ինչպես են երկրպագում ինքնամեկուսացված իտալական թաղամասում (Վիդեո)

PanARMENIAN.Net - Իտալական Նեապոլի ֆուտբոլասեր բնակիչները, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացվել են և տանն են մնում, գտել են ֆուտբոլում երկրպագելու ձևը:

Նրանք բոլորը տանն են մնում, սակայն երգում են միասին. «Մեր նման մարդիկ երբեք չեն հանձնվում»:

Italian Football TV-ն համապատասխան տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իտալական Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով: Նա տեղեկացրել է, որ լավ է զգում իրեն և խորհուրդ տվել մարդկանց հետևել հիգիենայի կանոններին:

Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի քաղաքներն ամայացել են: Մարզային միջոցառումները կամ չեղարկվում են, կամ անցկացվում առանց հանդիսատեսի:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---