Իրանից որոշ հայրենակիցներ ուզում են ՀՀ գալ. Ձևաչափ են փնտրում

Իրանից որոշ հայրենակիցներ ուզում են ՀՀ գալ. Ձևաչափ են փնտրում

PanARMENIAN.Net - Սփյուռքից քիչ թվով, բայց կան քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց ցանկանում են վերադառնալ ՀՀ, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխանցում է Factor.am-ը:

«Անձ կա, որն Իրանում է բնակվում, մեր հայրենակիցն է, բայց քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով ՀՀ գալ: Փորձում ենք ձևաչափ գտնել նման մարդկանց օգնելու, բայց բնական է, որ դժվար է, այն իմաստով որ քաղաքացի չեն, այն աստճան պարտավորույթուններ մենք չունենք, որոնք ունենք քաղաքացիների հանդեպ»,- ասել է Սինանյանը:

Նա նշել է, որ դիմումներն Իրանից են և Կառավարությունը փորձում է ձևաչափ գտնել՝ այդ մարդկանց օգնելու, սակայն դեռ հստակ պատասխան չկա:

Սինանյանի խոսքով՝ ՀՀ-ն իր քաղաքացիների համար անքննելի պարտավորույթուններ ունի, ոչ քաղաքացիների, այլ հայրենակիցների համար՝ բարոյական:

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա: Մարտի 13-ին Կառավարությունում ավարտվել է կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար հրավիրված խոհրդակցությունը: Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսումնական հաստատությունները փակ կլինեն: Իրանում մարտի 12-ի դրությամբ մոտ 10,075 մարդ վարակված է կորոնավիրուսով, մահերի թիվն անցնում է 400-ը:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---