ՀՀ պատվիրակությունների որոշ գործուղումներ չեղարկվել են

ՀՀ պատվիրակությունների որոշ գործուղումներ չեղարկվել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան որոշ գործուղումներ:

Մասնավորապես, չեն կայանա գործուղումները դեպի Ֆրանսիա, ԱՄՆ և Դանիա: Գործուղումների չեղարկումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ:

Ուժը կորցրած է ճանաչվել նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու, նաև ԱՄՆ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիա գործուղելու մասին որոշումները:

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա: Նոր կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 118 երկրում, վարակվել է մոտ 125,000 մարդ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---