ԱՀԿ․ Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը (Տեսանյութ)

ԱՀԿ․ Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է համաճարակի տարածման պայմաններում ձեռքերն արդյունավետ ախտահանելու կանոնները։

Նշվում է, որ ջրի, օճառի կամ սպիրտ պարունակող հեղուկի օգնությամբ ձեռքերի հիգիենան մանրէների տարածումը կանխելու և վարակից խուսափելու ամենաարդյունավետ, պարզ և մատչելի եղանկան է։

Ձեռքերը պարտադիր պետք է լվանալ սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, հիվանդին խնամելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո, երեխայի տակդիրները փոխելուց հետո, քիթը մաքրելուց, հազալուց և փռշտալուց հետո, կենդանիներին, նրանց կերակրին ձեռք տալուց հետո, աղբին ձեռք տալուց հետո։

Կից՝ ձեռքերը ճիշտ լվանալու տեսանյութը։

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---