Հանրաքվեի ՏԸՀ անդամների և տեխսարքերը սպասարկողների դասընթացները հետաձգվում են

Հանրաքվեի ՏԸՀ անդամների և տեխսարքերը սպասարկողների դասընթացները հետաձգվում են

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը մարտի 15-ից տեղափոխվում են, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում, նշվում է հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում նաև խստորեն հետևել առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց», - ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեում պիտի քվեարկեն մինչև 2018-ի հեղափոխությունը ՍԴ 7 անդամի լիազորությունների դադարեցման հարցով։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---