Beeline-ը փակում է բոլոր գրասենյակներն ու երկարաձգում վճարումները16 մարտի 2020 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացվի հավելյալ: Մեկ ամսով հետաձգվում է նաև հետվճարային բաժանորդների, ինչպես նաև բոլոր COMBO փաթեթների վճարումները: Հայաստանի ամբողջ տարածքով կգործի SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով։ Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորությունները` անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար. Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ կամ BeeMoney հավելվածով։ Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով։ Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ ընկերության կայքի օնլայն հարթակին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |