Air Cairo-ն դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները

Air Cairo-ն դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները

PanARMENIAN.Net - Air Cairo ավիաընկերությունը մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները և հակառակ ուղղությամբ։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամաբ և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը՝ մարտի 19-31-ն իր օդային տարածքը փակելու մասին՝ ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուր»-ը և Air Cairo ավիաընկերությունը որոշել են մարտի 19-ին կատարել վերջին չվերթը՝ ՀՀ տեղափոխելով այն ուղևորներին, որոնք մեկնել էին ավիաընկերությամբ։

Մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, մեկն արդեն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---